Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությանը վերաբերող հարցեր՝ տեղեկացնում է վրացական IPN գործակալությունը: Նրանք հանդիպել են Աշխաբադում, որտեղ մասնակցում էին «Չեզոքության քաղաքականությունը» միջազգային համաժողովին: Մարգվելաշվիլին և Էրդողանը քննարկել են Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա քառակողմ համագործակցության հեռանկարները: